Lragir.am-ը գրում է.

Twitter-ի ղեկավար եւ հիմնադիր Ջեք Դորսին մտադիր Է ընկերության աշխատակիցներին հանձնել բաժնետոմսերի 1 տոկոսը: Այդ մասին նա գրել Է միկրոբլոգների ծառայության իր էջում:

«Ես իմ բաժնետոմսերի մոտավորապես երրորդ մասը՝ ուղիղ մեկ տոկոսը, տալիս եմ աշխատակիցներին՝ այդպիսով ներդրում անելով մարդկանց մեջ»,- հայտարարել Է ընկերության ղեկավարը:

Բաժնետոմսերի հանձնումից հետո Դորսին առաջվա պես կմնա Twitter-ի՝ մեծությամբ յոթերորդ բաժնետերը՝ բաժնետոմսերի 2,23 տոկոսանոց բաժնեմասով:

Ջեք Դորսին ընկերության ղեկավարի պաշտոնում նշանակվել Է հոկտեմբերին: Նա պլանավորում Է ներգրավել նոր օգտատերերի եւ կրճատել գործունեության ծախսերը: Այսպես, օրինակ, անցած շաբաթ նա հայտնել Է աշխատակիցների 8 տոկոսին կրճատելու ծառայության ծրագրի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել