Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների` սույն տարվա սկզբից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի 3,7% տնտեսական ակտիվությունը գումարային առումով առավելապես պահպանվել է առևտրի շրջանառության (1 տրլն 620 մլրդ դրամ), արդյունաբերության (948 մլրդ դրամ), ծառայությունների, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում:

Հրապարակած տվյալները հավաստում են, որ ՀՀ համախառն ներքին արդյունքի առյուծի բաժինն ընկնում է առևտրին: Հատկանշական է, որ այսպիսի պատկեր ունենք տարեսկզբին առևտրի 5,6% նվազման և գյուղատնտեսության ու արդյունաբերության 11.3% և 4.8% աճի պայմաններում:

Վերը նշված ցուցանիշներից կարելի է փաստել, որ մոտ ժամանակներս մանրածախ առևտրի ծավալներին չեն հասնելու վերը նշված ոլորտներից և ոչ մեկը: Վերջինիս հիմնական պատճառներից է առևտրական գործունեություն ծավալողների նկատմամբ հարկային մեղմ քաղաքականության իրականացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել