Էս մի ժամ ա՝ Ազգային ժողովի պետա-իրավական հանձնաժողովում քննարկում են, թե ոնց անեն, որ նույնականացման քարտերով մարդիկ գնան քվեարկության, ու էդ գործընթացը վերահսկելի լինի։ Տիգրան Ուրիխանյանն ասում ա՝ նույնականացման քարտերը կարդացող սարքեր դնենք, ասում են՝ փող չկա, Մուկուչյանն ասում ա՝ քանի առիթը կա, եկեք էն ցնդող թանաքները վաբշե հանենք, մեկ ա՝ նույնականացման քարտի վրա չենք կարա դնենք, ի՞նչ իմաստ ունի մյուսների վրա դնել, Արծվիկ Մինասյանն ասում ա՝ չէ, պետք ա մի բան մտածել, եկեք հարցը մտցնենք լիագումար, մինչև իտոգի գանք, ու սենց շարունակ։ 
Համեմատաբար մի քիչ նորմալ երկրներում, որտեղ ներդրված ա նույնականացման պլաստիկ քարտերի համակարգը, մարդկանց նույն ժամկետով (էս դեպքում 10 տարով) տրամադրում են նաև հատուկ ընտրական քարտեր, որոնց վրա կան հասցեն, լուսանկարը, կնիքն էլ շատ հանգիստ կարող են դնել։ Արծվիկ Մինասյանը նմանատիպ մի առաջարկ արեց, որ ընտրություններին ծանուցումներ ուղարկելու շրջանակներում տվյալ մարդկանց ուղարկեն նաև ինչ-որ տեղեկանք, որ դրանով գնան ընտրության, բայց վերջում 4 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագիծը ՀՀԿ-ի թեթև ձեռքով չմտավ լիագումար նիստի օրակարգ, ու ամեն ինչ մնաց անորոշ, ոնց որ մինչև հիմա էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել