Հայաստանում քաղաքական իրադարձությունները շատ բուռն արձագանք են ստանում հասարակության կողմից: Մեր երկրում շատ են քաղաքականությամբ հետաքրքրվող մարդիկ: Շատ են հատկապես այդ իրադարձությունները և գլոբալ քաղաքական դաշտը վերլուծելու «բեռն» իրենց ուսերին վերցրած անձինք:

Այդ առումով կցանկանամ խոսել Ժառանգության նախկին ներկայացուցիչ՝ Ստյոպա Սաֆարյանի մասին: Քաղաքական գործչի կարիերայի փորձ անող անձնավորությունը, ցավոք սրտի, չունի վերլուծաբանի ունակություններ: Ամեն մարդ չէ, որ կարող է իրեն թույլ տալ խոսել այս կամ այն իրադարձության մասին շատ լուրջ հարթակներից կամ լուրջ վերլուծություններով: Գաղտնիք չէ, որ Սաֆարյանն ընդդիմադիր եղած տարիներին իշխանական տարբեր օղակների համար ծառայություններ է մատուցել:

Ժամանակն է ավելի պրոֆեսիոնալ սարքել այդ դաշտը: Այստեղ իրենց մեղքի բաժինը ունեն իհարկե մամուլի ակումբները, ովքեր ընդունում են քաղաքագիտական մանկական և կատաստրոֆիկ վերլուծություններ հեղինակող մարդկանց:

Պետք է բացատրել մարդկանց, որ քաղաքական դաշտը խաղուպար չէ, և ամեն մտքի «գոհար» չէ, որ պետք է հայտնվի հանրությանը հասանելի հարթակներում:

Սա մարդու իրավունքների ազատության սահմանափակման առաջարկ չէ: Սա առաջարկ է և պահանջ՝ քաղաքական դաշտը լուրջ և պրոֆեսիոնալ մարդկանց թողնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել