Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին երեք եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշները:

Պետք է արձանագրել, որ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.7%:

Վերը նշված ցուցանիշի դրական միտման մեջ իր ուրույն դերն են խաղացել մեր տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված աճի ցուցանիշները:

Մասնավորապես, այս տարվա առաջին ինը ամիսներին գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.3%, արդյունաբերությանը` 104.8%, ծառայություններինը` 102.5% իսկ շինարարությանը` 100.1%:

Խոսելով անվանական աճի մասին` պետք է փաստել, որ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում աճի տեմպը կազմել է 135.4%, էներգետիկայի ոլորտում` 104.6%, իսկ ինչ վերաբերում է մշակող արդյունաբերությանը, ապա այստեղ այն կազմել է 104.0%:

Աճ է գրանցվել նաև մշակող արդյունաբերության ոլորտում: Այստեղ տարվա բարենպաստ լինելն ապացուցում է «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության» 152.2%, «Մանածագործական արտադրատեսակների արտադրության» 149.2%, «Ծխախոտե արտադրատեսակների» 146.6%, «Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության» 131.1%, «Դեղագործական արտադրանքի արտադրության» 128.0%, «Ադամանդների մշակման» 107.2% և «Սննդամթերքի արտադրության» ճյուղերում 102.4% գրանցված աճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել