Երևան, Հայաստան
33° Ց: 35°   Գ: 21°
07.12.2012  22:38

«Դժվար ապրուստ»-ի ժամանակագրությունը

Էլինա Գաբրիելյան

Ք. ա. 830-ականներ - Դիանա Գրիգորունու և Սարդուրի Առաջինի միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն՝ սկսվելու էր ֆիլմ «Դժվար ապրուստը Տուշպա-Վանում» վերնագրով:
Ք.ա. 825թ. - Գահ բարձրացավ Իշպուինի արքան, որը սկսեց իր հակադիանական գործունեությունը:
Ք.ա. 820-ականներ - Տեղի ունեցավ ճակատամարտ Գրիգորունի տոհմի և Իշպուինիի զորքերի միջև... Արդյունքում Դիանան պարտվեց և փախավ Ատրպատական... Ֆիլմի նկարահանումները ընդհատվեցին:
333թ. - Խոսրով Կոտակի մոտ որտեղից որտեղ ծլեց Դիանան և սկսեց իր կյանքը պատմել... Պարզվեց՝ մինչ իր վերադառնալը ամուսնացել էր Ատրպատականի դստեր հետ... էէէ, ասում եմ դստեր ... որդու հետ, սակայն քանի որ ապրուստը դժվար չէր, չդիմացավ և վերադարձավ հայրենիք... Այժմ թույլտվություն էր խնդրում վերսկսելու ֆիլմի նկարահանումները... Խոսրովը թույլ տվեց..
413թ.- Վռամշապուհը, գժտվելով Դիանայի հետ, փակեց ֆիլմի նկարահանումների գրասենյակը... Դիանան փախավ Պարսկաստան և այլևս չվերադարձավ...
2009(2010) թվականին հայտնվեց Դիանա Գրիգորյան անունով մեկը... Ամբողջ Հայոց երկիրը ցնցվեց... Մի՞թե սա այն նույն Դիանան էր Գիրգորունի տոհմից... Բոլորն ապշած էին... Հետազոտությունները ցույց տվեցին, որ այո՛, նա էր... Վերադառնալով Հայաստան՝ նա ձեռնամուխ է լինում ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմը վերսկսվում է..
2012թ. դեկտեմբերի 21- Աշխարհի վերջ 
2875 թ. - «Դժվար ապրուստի» 1587596588744-րդ սերիան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 8972 անգամ


Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Բոլոր նորությունները
Partner news
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика

Գովազդի համար զանգահարել՝

Հեռ: +374 60 511 511