1. Սերը կարող է ապրել միայն այն ժամանակ, երբ կա հարգանք և ազատություն միմյանց հանդեպ: Ցանկությունը տիրանալ ուրիշներին որպես ապրանք անհեթեթություն է: 

2. Չեմ հասկանում այն կանանց, որոնք ասում են, թե տղամարդկանց ցանկությունը նրանց նվաստացնելն է: Իմ կարծիքով այդ կանայք սեփական անձի հանդեպ ներդաշնակ չեն:

3. Պետք է լինել զիջող: Ի վերջո ո՞վ ենք մենք. հիմարներ, վախենալու արագությամբ ճանապարհորդում ենք տիեզերքով՝ փորձելով պահել հավասարակշռությունը երկրագնդի վրա: Ո՞վ նման պայմաններում կարող է լինել կատարյալ:

4. Մարդիկ կարող են ներել մարդու խելքը, նույնիսկ տաղանդը, սակայն գեղեցկությունը երբեք ներել չեն կարող:

5. Իրական երջանիկ պահերը իմ կյանքում այն են, երբ ես գտնվում եմ ընկերներիս շրջապատում:

6. Գեղեցկությունը դառնում է իրական և հետաքրքիր, երբ այն թաքցված է լինում հագուստով:

7. Մարդկանց գիտակցությունը զարգանում է տեխնիկական իմաստով, բայց ոչ զգացմունքային իմաստով:

8. Հիմարությունը խոչընդոտ չէ, եթե դու դաստիարակված ես, և գիտես թե ինչպես օգտագործել գեղեցկությունդ:

9. Դերասանական խաղը բառերը չէ: «Դաշնամուրը» ֆիլմի մեջ Հոլլի Հանթերը ոչ մի բառ չի ասել և արժանացել է Օսկարի:

10. Կնոջ գեղեցկությունը դառնում է խնդիր միայն երկու դեպքում՝ երբ այն պարզապես բացակայում է, և երբ բացակայում է ամեն ինչ բացի գեղեցկությունից:

11. Ես ամենասովորական կինն եմ: Ինձ մոտ հավասարաչափ այնքան խնդիրներ գոյություն ունեն, որքան բոլորի մոտ:

12. Ժամանակը սպանում է ամեն բան՝ չթողնելով հետքեր:

13. Սիրով զբաղվելուց հետո տղամարդը քնում է, իսկ կինը մտածում է, թե ինչպես է ամեն ինչ ընթացել:

14. Որպես Եվրոպայի բնակչուհի՝ պետք է լինեմ այստեղ և նկարահանվեմ իտալական և ֆրանսիական ֆիլմերում, սակայն Ամերիկան ինձ նույնպես հետաքրքրում է:

15. Դերասանուհի լինելը կանացիության ամենաբարձր աստիճանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել