Արա դե չեն թողում էլի՝ մարդ նորմալ բարի գիշեր ասի ու գնա քնի։

Տո ասա՝ այ Սամվել Դարբինյան, ինչի՞ ես բզբզում, մեզանից էլ լավ գիտես՝ տակդ ինչքան բան կա։ Նենց որ մեծ-մեծ փրթելու տեղը քեզ էնքան համեստ ու քնքուշ պահի, որ վրայիցդ վարդի հոտ գա...

Ուրեմն էս մեր Վանաձորի մտքի գիգանտ քաղաքապետը երկար գիշերներ չի քնել ու հասկացել ա, թե ինչի իր քաղաքում աշխատատեղեր չկան, ինչի են մարդիկ իրենց բիզնեսները փակում, ու վարձով տարածքներն էլ վերցնող չկա։ Դե բռնվեք, որ չընկնեք։ Բանից պարզվում ա, որ մեր սահմանին պատերազմ ա գնում, դե մեր Կառավարությունն էլ պիտի էդ գումարները տրամադրի բանակին, ոչ թե աշխատատեղեր բացի... ինչը հանրապետական քաղաքապետը, չեք հավատա, իհարկե, բայց տրամաբանական ա համարում։

Էսքանի վրա դեռ էս պարոնը կանգ չի առնում ու էնպիսի տնտեսագիտական մտքեր ա արտահայտում, որ էն խեղճ Սամուելսոնը գերեզմանում մի երկու կռուգ ֆռռաց։ Բանից պարզվում ա, որ ախր մենք էներգակիրներ էլ չունենք է՝ ոչ նավթ, ոչ գազ... Խայտառա՛կ պատմություն։ Ո՞նց մինչև հիմա չգիտեինք էս մասին։ Թե ասա՝ ախր, Դարբինյան ջան, նավթ չունես, զատո Vertu հեռախոս ունես էլի, որը նենց լոթի-լոթի գցել ես սեղանին։ Ո՞նց կարաս դու քո քաղաքապետ հալով Vertu բռնես։ Տո, այ պակազուխա, էդ հեռախոսով գոնե սմս գրելու ձևը գիտե՞ս։ Ու էդքանից հետո մի բան էլ էս երկրից գնացողների՞ն ես քննադատում, «շատ թուլամորթ» ու «ոչ հայրենասեր» անվանո՞ւմ։ Տո քո նմաններն էս հայրենիքն արդեն «սիրել»-թողել են, հերիք եղավ էլի...

Ու վերջում էլ ասեմ, որ շատ տեղին էր ներկայիս իրավիճակը 1905, 1910 կամ 1915 թվականների հետ համեմատելը։ Իրոք, էն ժամանակ էլ հիմիկվա նման լավ չի եղել...

Չի կարելի թուլամորթ լինել․ Վանաձորի քաղաքապետը՝ Հայաստանից հեռացողներին:ՈւՂԻՂ #Լրատվական կենտրոն http://tv.azatutyun.am

Posted by Ազատություն ռադիոկայան on Wednesday, October 21, 2015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել