Վրաստանի՝ այլ աղբյուրներից, մասնավորապես, Գազպրոմ-ից լրացուցիչ գազ ներկրելու ցանկության շուրջ Ադրբեջանի հիստերիան սպասելի էր: Այն լրջագույն վնաս կհասցնի Ադրբեջան-Թուրքիա տանդեմի՝ Վրաստանը էներգետիկ շրջափակման ենթարկելու վաղեմի ցանկության իրագործմանը, որի հեղինակը Վրաստանում հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահ Սաակաշվիլին է: Հարկ է նշել, որ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը Վրաստանի էներգետիկ շրջափակման ծրագիրը հիմնականում իրականցնում է «SOCAR» ադրբեջանական նավթային խոշոր ընկերության միջոցով, որի հետ Վրաստանը մինչև 2025 թվականը պայմանագիր ունի: Վերոնշյալ ընկերությունը Վրաստանում ադրբեջանական գործոնն ուժեղացնելու համար խոշոր գումարներ է ծախսում: Վերջերս Թբիլիսիում կառուցել է բազմահարկ բազմաթիվ բնակելի շենքեր, և անհատույց բնակարաններ են տրամադրում նորաստեղծ ադրբեջանցի ընտանիքներին: «SOCAR» ընկերության բենզալցակայանների առատությունն ամբողջ Վրաստանի տարածքով մեկ ուղղակի աչք է ծակում:

Բարեբախտաբար, Վրաստում դեռևս կան հեռատես գործիչներ, ովքեր գիտակցում են, որ էներգետիկ կախվածությունը քաղաքական գործոնի կվերածվի, եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն: Թուրքիան իր երազած Մեծ Թուրան ստեղծելու ճանապարհին, հույսը կտրելով Հայաստանից ու Արցախից, փորձում է այն իրականացնել Վրաստանի տարածքով: Սակայն մի բան ճիշտ չեն հաշվարկել կամ աչքաթող են արել՝ հայաբնակ Ջավախքի գոյությունը: Այս ոսկորը կկանգնի կոկորդներին մեծ երազանքի ճանապարհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել