Սահմանադրության բարեփոխումների գործընթացի շուրջ կրքերը վերջին շրջանում ավելի են թեժացել: Ազգային ժողովի՝ բարեփոխումների նախագծի քվերակության արդյուքներն էլ ավելի աշխուժացրին քննարկումները: 
Ինչպես գիտենք, երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ որոշում էր կայացվել, որ սահմանադրական բարեփոխումների շտաբը ղեկավարելու է Հովիկ Աբրահամյանը:

«ՈՉ»-ի ճակատը որոշակի հակադարձումներ է արել՝ կապված շտաբի պետի քարոզչություն իրականացնելու օրինականության հետ: Մասնավորապես՝ «ՈՉ»-ի ճակատը նշում է, որ հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն կարող են իրականացնել ՀՀ քաղաքացիները, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը, Ազգային ժողովի խմբակցությունները, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, իսկ վարչապետն այդ գործառույթներն իրականացնելու լիազորություններ չունի:

Այո, ճիշտ է հոդված 20-ում նշված չէ «վարչապետ» բառը, սակայն այս դեպքը մի փոքր այլ է: 
Օրենքը, որից հղում են արել «ՈՉ»-ի ճակատի անդմաները, հստակ նշում է, որ քարոզարշավով կարող են զբաղվել կուսակցություններն ու կուսակցական գործիչները: Հովիկ Աբրահամյանը հանդիսանում է ՀՀԿ փոխնախագահ: Փաստացի Աբրահամայնը գործընթացին ներրգրավված է որպես կուսակցական գործիչ, այլ ոչ թե վարչապետ:

Բնական է, որ օրենքը չէր կարող կուսակցական ամբողջ համակարգի լիազորություններ իրականացնող անձանց մասին հատ առ հատ նշել (տարածքային կառույցի կազմակերպչական հարցերով պատասխանատուից մինչև կուսակցության նախագահ), ուստի այս պարագայում Աբրահամյանի կողմից շտաբի պետի պաշտոն զբաղեցնելը տեղավորվում է վերոնշյալ օրենքի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել