Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015 թ.-ի հունվար-սեպտեմբերին արձանագրված 3,7 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում, գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առևտրի շրջանառությունում` 1 տրլն 620 մլրդ 631 մլն դրամ: Երկրորդն արդյունաբերության արտադրանքի ծավալն է` 948 մլրդ 317 մլն դրամ, երրորդը` ծառայությունների ծավալը` 850 մլրդ 811 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 710 մլրդ 403 մլն դրամ, շինարարությանը` 258 մլրդ 890 մլն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել