Եվ այսպես, պարոնայք երդվյալ ատենակալներ, ‪‎Սանիթեքն‬ այդպես էլ չի ցանկանում կատարել իր պարտավորությունները, որոնց համար մենք վճարել ենք։

Չեմ բացառում, որ կարող են լինել չկարգավորված տեխնիկական խնդիրներ (Սանիթեքը վերջերս է նվաճել Քանաքեռ-Զեյթուն թաղամասը), բայց նվազագույն բարեխճությունն ու հարգանքը բնակչի հանդեպ ենթադրում է, որ մարդկանց գոնե պետք է տեղյակ պահել, ոչ թե ասել՝ զանգեք այս կամ այն հեռախոսահամարով։
Այսօր առավոտյան հավաքարարը բացեց աղբատարի դուռը, բակում թափված աղբը խնամքով լցրեց արդեն երկու մարդաբոյ բարձրություն ունեցող աղբի վրա, փակեց դուռը, և մենք մնացինք աղբը թափելու տեղ որոնելու ծանր երկընտրանքի առջև։

Աղբատար խողովակն այդպես էլ չի բացվել, աղբը լցվում է բազմաբնակարան շենքի հարկերում (մինչև 8-րդ հարկը խցանված է), իսկ թե ուր պետք է ճխտենք տներում հավաքվող աղբը, ոչ ոք չգիտե։
Իսկ վաղուց մոռացված աղբաբույրն արդեն դանդաղորեն թևածում է շենքի շքամուտքում։
Շնորհակալություն պարոն ‪‎Սանիթեքին‬:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել