ՀՀ-ին սպասվող սահմանադրական փոփոխություններին վերաբերվող հանրաքվեն լայն քննարկումների առիթ է դարձել: Հնչում են և՛ կողմ, և՛ դեմ կարծիքներ: Դեմ կարծիքներ հնչեցնողների մեջ հիմնականում հանդես են գալիս այսպես կոչված «ՈՉ» նախաձեռնության անդամները, որոնք էլ հիմնականում խոր մարգինալացում ապրող ՀԱԿ-ի երիտասարդներն են:

«ՈՉ»-ի ճամբարն այս երկարատև ժամանակում կարողացել է հասնել նրան, որ մի տասը ջահելներ հայհոյախառը, մառազմատիկ ու միտք չարտահայտող հրապարակումներ են անում: Վերջիններս այդ կերպ փորձում են լուրջ քաղաքական պայքարի իմիտացիա ստեղծել և ցույց տալ, որ «ՈՉ»-ը լուրջ ճամբար է ձևավորել:

Եթե փորձենք վերլուծել ստեղծված իրավիճակը, ապա կարող ենք փաստել, որ «ՈՉ»-ը մի քանի տասնյակ ինտելեկտուալների կողքին հավաքել է լկտի ու անհասկանալի դեմքերով խմբակ, որը մարտնչում է հիմնականում ՖԲ հարթակում:

Ինչևէ, հուսանք, որ վերը նշված քաղաքական ուժը, եթե իհարկե դրան դեռ կարելի է այդպես անվանել, և իր ստեղծած շարժումը կհասկանան, որ լուրջ քաղաքական կշռի համար պետք է ինտելեկտուալ ու բանիմաց թիմ, այլ ոչ թե Լևոն Զուրաբյանի «պարապացրած» ու ցանցում գազան, իրական կյանքում թիթեռնիկ դարձող ջահելների խումբ:

Հ.Գ.Հարգեք ինքներդ ձեզ, որ ուրիշների կողմից էլ հարգանքի արժանանաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել