Կա՞ պատկան մարմին, ով զբաղվում է քաղաքացիների կողմից տույժերի ու տուգանքների վճարման վերահսկողությամբ, հակառակ պարագայում մարդկանց հաշիվների վրա կալանք է դրվում, տուգանքներ են գալիս մեկ-երկու տարի առաջվա ակտերի համար, իսկ երբ փորձում ես ապացուցել, որ վճարել ես, ասում են՝ կտրոնը ցույց տուր: Հասկանալի է, որ 2 տարի առաջվա մուծած 5000 դրամի կտրոնը վարորդների 90 տոկոսը չի գտնի, ու սա դառնում է կրկնակի ու ավելի վճարներ պահանջելու հիմք: Հնարավոր է, որ ամեն ինչ թյուրիմացության արդյունք է, ու չկա չարամտություն, բայց հաշվի առնելով բողոքների քանակն ու մարդկանց արդարացի դժգոհությունը՝ լավ կլինի, եթե համապատասխան պարզաբանումներ տրվեն, ու սահմանվեն կոնկրետ ժամկետներ, որ դրանից հետո կալանք դրվել չի կարող: Կամ մշակվի համակարգ, որի միջոցով կաշխատեն բանկերն ու համապատասխան մարմինները, ու այլևս կալանքներ ու եռապատկվող ակտեր չեն գա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել