Картинки по запросу ֆեյսբուքՖեյսբուքում մարդկանց տենց կատեգորիա կա, որ անչափ ծանր ա տանում, երբ ֆեյսբուքահայությունը կենտրոնանում ա ինչ-որ թեմայի վրա;) Իրենք համոզված են, որ աշխարհում ինչ տեղի է ունենում, ֆեյսբուքահայության ուշադրությունը շեղելու համար ա;)) Ու մարդիկ, ասենք, Արա Աբրահամյանի կամ Անի Զախարյանի մասին գրառումներ են գրում, բացվում ու բոցում, այդ կատեգորիան սկսում ա աջուձախ քլնգել, թե բա երկիրն էս վիճակում ա, դուք էլ դրել, ինչի՞ վրա եք խորացել, չեք հասկանո՞ւմ, որ այդ ամենը ձեզ շեղելու համար ա։))
Ենթադրենք՝ իրոք տենց ա, ու տրանսպորտի գինը թանկացրին Մաշտոցի պողոտայի թեմայից մեզ շեղելու համար, կուտակայինը մտցեցին տրանսպորտի գնի թանկացումից շեղելու համար, Գալուստ Սահակյանը նշանակվեց՝ կուտակայինից մեզ շեղելու համար, Քայնե Ուեսթը մտավ Կարապի լիճ՝ Գալուստ Սահակյանի նշանակումից մեզ շեղելու համար, հոսանքը թանկացրին՝ Քայնե Ուեսթի՝ Կարապի լիճ մտնելուց մեզ շեղելու համար, ու տենց շարունակ, ենթադրենք՝ այդ ամենը մեզ շեղելու համար ա, լավ, բայց որ մի հատ, երկու հատ գրառում ենք ֆեյսբուքում անում, ասում-խոսում, ուրախանում ենք, դրանով ի՞նչ ա լինում:)) Կարո՞ղ ա բարիկադների վրա էինք, բարիկադները թողել, եկել ենք, Արա Աբրահամյանի կուսակցության կամ Հայաստանի հավաքականի պարտության մասին գրառում գրենք:))) Ասենք՝ լուրջ էլի, ի՞նչ ա լինում, որ «մեզ շեղում են, մենք էլ շեղվում ենք» նման թեմաներով ու մի քանի հատ հումոր ենք անում:)) Որտեղի՞ թեժ պայքարն ենք թողել, եկել, ֆեյսբուքում լռվցրել:))) Կամ եթե մենք «շեղվել ենք», դուք ինչի՞ եք մեր «շեղվելու» վրա «շեղվում», բարիկադները դատարկ թողնում։)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել