Картинки по запросу թուրքիա անօդաչուԱրդեն մի քանի հոդվածներ՝ վերնագրված «Ռուսական անօդաչուն խոցվել է Թուրքիայի կողմից», «ԱՄՆ-ն պնդում է, որ անօդաչուն ռուսական արտադրության է»: Նմանատիպ հոդվածներում հիմնական շեշտը դնում են նրա վրա, որ նմանատիպ անօդաչու սարք խոցվել էր նաև Ուկրաինայում, որն օգտագործվում էր պռո-ռուսական ուժերի կողմից:

Ռուսները հակառակն են պնդում: Մասնավորապես՝ վերոնշյալ վերլուծականներում հաճախ նշում էին, որ անօդաչուն «Орлан» արտադրության է:
Սրան ի պատասխան ռուսական БПЛА «Орлан» ընկերությունն անդրադարձել է այս թեմային, որտեղ հերքել է տարածվող լուրերը: Ընկերությունը նշել է, որ սոցկայքերում տարածվող նկարներից հստակ երևում է, որ անօդաչուն «Орлан» արտադրության չէ, և նման տեսակի թռչող սարքեր Ռուսաստանը չի արտադրում:

Հատկանշական է, որ մի շարք արևմտյան կայքեր հղում են տալիս անանուն ամերիկյան աղբյուրներին: Ռուսական կողմն էլ արդեն այսօր երկու անգամ պաշտոնապես անդրադարձել է այս թեմային: 
Բացի դա, տարածվող նկարներում հստակ երևում է, որ թռչող սարքն այդքան էլ չի վնասվել: Եթե թուրքերը հարվածել են անօդաչուին, ապա ինչպե՞ս է եղել, որ սարքի ընդհանուր տեսքը չի «փոխվել»: 
Բոլոր դեպքերում, եթե կիրառվեր ինչ-որ հրթիռ, ապա անօդաչու սարքից, կարծում եմ, բան չէր մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել