Картинки по запросу վերին լարսՎերին Լարս-Ստեփանծմինդա անցակետը երկու տարբեր պետությունների տարածքներում գտնվող անցակետ է: Այստեղ բավականին խնդիրներ էին առաջանում՝ գոյանում էին հերթեր և խցանումներ: Այնուամենայնիվ, հայկական կողմը որոշակի քայլեր է ձեռնարկում այս խնդրին լուծում տալու համար:

Ինչպես գիտենք՝ սա միակ ցամաքային անցակետն է, որը ՀՀ-ն կապում է Ռուսաստանի հետ: Հետևաբար քայլեր են իրականացվում, որպեսզի անցակետերը գործեն բնական հունով:

Հայաստանը ստեղծված խնդիրների լուծումների համար որոշակի առաջակություններ է ներկայացրել նաև Ռուսաստանին: 
Մասնավորապես՝ առաջարկվել է, որպեսզի ԵՏՄ անդամ երկրներն առանձին անցուղի ունենան: Սա հնարավորություն կտա թողունակությունը սահմանային անցակետերում բարձրացնել: 
Պետք է նշենք, որ ռուսական կողմն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի առաջարկները քննարկվել են, և նպատակահարմար են գտնում լուծումներ տալ:
Մի քանի կետեր ռուսական կողմն ավելացրել է: Նրանց առաջարկությունները նպատակ ունեն իրավիճակն առավել բարելավել: Առաջարկվել են տեխնիկական լուծումներ, որպեսզի սպասարկող անձնակազմի հետ կապված որոշակի բարելավվումներ արվեն:

Կարծում եմ՝ խնդիրը շուտով կստանա բավարար լուծումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել