Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու՝ Հրահատ Գևորգյանի առողջական վիճակը ծանր է:168.am-ի տեղեկությունները, որ Ռուսաստանում ևս կազմակերպվելու է Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, ընտանիքի բարեկամ Մարիա Ղուկասյանը չհերքեց՝ ասելով, որ Երևանում Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության օրը Ռուսաստանում հայ համայնքը և հայկական եկեղեցին կկազմակերպեն մոմավառություն:

«Երբ տիկին Ֆլորային տեղափոխեն Հայաստան, դին եկեղեցում չի լինի, քանի որ եկեղեցական կանոններով՝ դին երկրորդ անգամ եկեղեցի տանել չի թույլատրվում: Ֆլորա Մարտիրոսյանին հրաժեշտ տալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կարող են այդ օրը գալ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճ և հրաժեշտ տալ ժողովրդական սիրված արտիստուհուն: Տիկին Ֆլորան կհուղարկավորվի Քաղաքային պանթեոնում»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիա Ղուկասյանը:

Մարիա Ղուկասյանի փոխանցմամբ, Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու՝ Հրահատ Գևորգյանի առողջական վիճակը ծանր է: «Հրահատ Գևորգյանը մինչ այս դեպքերը կլինիկական բուժում էր ստանում, և բնական է, որ այս դեպքերից հետո նրա առողջական վիճակը պետք է վատանար»,- ասաց Մարիա Ղուկասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել