Շնորհավորում եմ լրագրող ընկերներիս իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ: Լրագրողի մասնագիտությունը շատ դժվար է: Լրագրող մասնագիտությունն ընտրողը պետք է պատրաստ լինի ամենօրյա պայքարի:

Ես երազում եմ այն օրվա մասին, երբ լրագրողը մահացած զինվորի մորը չի անհանգստացնի, երբ ապատեղեկատվություն չի տարածվի, երբ սահմանային իրավիճակի մասին լրագրողները զգույշ կխոսեն:

Այդ ամենի առաջընթացը ես տեսնում եմ: Իհարկե դեռ շատ բացեր կան լրացնելու, բայց ժամանակի ընթացքում այդ ամենը մեր միասնական ջանքերի շնորհիվ կշտկվի:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ լրագրողներին: Այսօր ՁԵՐ օրն է, ու թող լավ լուրերը գերակշռեն ձեր մասնագիտական ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել