Մարզերի զարգացումը օրակարգային է պետության համար: Գործադիր մարմնի որոշումով Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքում գործող «Տավուշ Տեքստիլ» ընկերությունը ստացավ հարկային արտոնություններ: Մասնավորապես՝ այդ ընկերությունը երեք տարի ժամկետով ազատվեց ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ից:

Բացի ֆինանսական ներդրումներից հարկավոր են նաև նման հարկային արտոնություններ, որոնք խթանում են ընկերությունների աշխատանքը, առավել ևս երբ խոսքը գնում է սահմանամերձ գոտում գործող կազմակերոպությունների մասին:

Հարկային արտոնություններ ստացած «Տավուշ Տեքստիլ»-ը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է Չորաթանում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, որը զգալիորեն կնպաստի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը՝ հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 450 աշխատատեղ։ Եթե այս տարի միջին աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ, ապա հաջորդ տարի այն կկազմի արդեն 140 հազար:

Վերը նշված ներդրումային ծրագիրը կյանքի կոչելու համար հատկացվելու է 2.1 մլրդ դրամ, որի մի մասը ուղվելու է սարքավորումների արդիականացմանը: Ընկերության կողմից արտադրվող արտադրանքն ամբողջությամբ կարտահանվի ՌԴ և այլ երկրներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել