Pastinfo.am-ը գրում է.

Կեսգիշերն անց որդին և հարսը ծեծել են մոր՝ իրենց բնակարանում չբնակվելու համար: Գործն ուղարկվել է դատարան:
 
Ըստ մեղադրանքի՝ 39-ամյա որդին իր բնակարանում չբնակվելու հարցի շուրջ վիճաբանել է մոր հետ, որի ընթացքում երեք անգամ բռունցքով հարվածել է մոր ձախ ուսագոտու հետևի մասին, ինչի արդյունքում մորը պատճառվել է ֆիզիկական ցավ։
 
Հարսը ևս անմասն չի մնացել սկեսուրին տանից դուրս հանելու «գործընթացին», միացել է վիճաբանությանը և բռնի գործողություններ կատարելով սկեսուրի նկատմամբ, երկու ձեռքերով բռնելով նրա բազուկներից, ամուր սեղմելով՝ քաշել է նրան դեպի իրեն և ասել, որ դուրս գա տանից, ապա բռնել է մազերից և ուժեղ քաշել՝ սկեսուրի առողջությանը պատճառվելով թեթև մարմնական վնասվածք։
 
Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել