Yn.am-ը գրում է.

Հայ-իրանական հարաբերությունները սկսել են թափ հավաքել, ինչը պայմանվորված է ոչ միայն Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորմամբ, այլ նաև երկու կողմերի՝ կապերը խորացնելու ցանկությամբ:  Իրանը հաշվի է առնում, որ Իրան-վեցնյակ համաձայնության կայացման ֆոնին ստեղծվել է տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի միջև համագործակցության խորացման լայն դաշտ:

Իրանը և Հայաստանը հատկապես կարևորում են փոխադարձ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման տեմպերը: Այս տեսանկյունից լուրջ արդյունքներ է խոստանում տեղի ունեցած հայ-իրանական գործարար համաժղովը, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանն ու ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Է. Ջահանգիրին: Համաժողովի ընթացքում, որին մասնակցել են 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից, երկու կողմերը ներկայացրել են հարաբերությունների զարգացման հեռանկարին առնչվող հարցեր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել