«Իրավունք» թերթը գրում է.

«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին շրջանում չի փայլում իր խաղով ու պարտություններ է կրում, վառ օրինակներից են Ֆրանսիայի հետ ընկերական խաղում 4:0 հաշվով պարտությունը, և ընդամենը երեկ կայացած Ալբանիայի հետ խաղում 3:0 հաշվով պարտությունը: Հավաքականի վերոհիշյալ անհաջողությունները հանրությունը կապում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ այդ կառույցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ:

Հավաքականի այս վիճակի պատճառների մասին փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, ով սակայն, համենայնդեպս այս պահին, չցանկացավ որևէ ստույգ մեկնաբանություն անել՝ նշելով միայն.

- Հիմա ես սիրտ ու հավես չունեմ խոսելու, թողեք հասկանամ ինչ է կատարվում, հետո նոր կխոսեմ:

- Բայց գլխավոր մարզիչն փոխելու մտադրություն չունե՞ք:

- Ասեցի՝ թողեք հանգիստ, ինչ կլինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել