Yn.am-ը գրում է.

Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր: Նրա բաղադրության մեջ մտնում են ցինկ, երկաթ, կալիում, յոդ, նատրիում, կալցիում և Р, В, С, Е խմբերի վիտամիններ: Եգիպտացորենը նաև դիետիկ մթերք է` ցածր կալորիականությամբ: Եգիպտացորենի օգտակար հատկությունները, որոնց մասին պետք է իմանալ.

1. Եգիպտացորենով կարող եք ազդել օրգանիզմի արյունաստեղծ գործընթացների վրա վրա` արյան մեջ ավելացնելով էրիթրոցիտների և երկաթի քանակությունը:

2. Եգիպտացորենը նոսրացնում է արյունը և կանխում խցանումների գոյացումը:

3. Հիպերտոնիկների համար շատ օգտակար են եգիպտացորենի մազիկները: Հարկավոր է դրանցից թուրմ պատրաստել և խմել:

4. Եգիպտացորենն ունի թեթև միզամուղ հատկություն, այդ պատճառով օգտակար է երիկամների համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել