Արդեն երկրորդ օրն է, որ չեմ կարողանում զանգահարել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական ակտերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժին` պարզելու համար, թե այդ բաժնի հարկադիր կատարողն ինչ գրության հիման վրա է որոշում ընդունել «Կատարողական վարույթ հարուցելու, իմ գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին», որով առաջարկել է ինձ նշված որոշումն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում 9824 ՀՀ դրամ վճարել գանձապետական բաժանմունքի հաշվեհամարին:
Ցանկանում եմ ճշտել, թե իմ ո՞ր պարտավորության չկատարման կամ չգիտեմ ինչի համար ինձանից պետք է բռնագանձվի նշված գումարը:
Չեմ կարողանում ճշտել, քանի որ նշված բաժնի հեռախոսահամարով կես ժամը մեկ տևողությամբ զանգահարում եմ, իսկ վերցնող չկա ու չկա...
Եղբոր պես, 24 ժամ շարունակ խոսում եք բարեփոխումներից, համակարգի կատարելագործումից, կայացումից, ոլորտի թռիչքաձև զարգացումից:
Իսեր Աստծո, Ձեզ մնա այդ ամեն ինչը: Բարի եղեք գոնե հեռախոսազանգերին պատասխանել, որպեսզի տեղեկանանք խնդրի մասին և սիրով բռնագանձվենք ու լցնենք պետության բյուջեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել