Շատ նախնական մի դիտարկում եմ արել։ Բավականին հայտնի մեր լրատվական կայքերից մեկում մոնիթորինգ եմ արել, թե նյութերի որ մասն է կառուցված կամ վերցված պաշտոնական աղբյուրներից։

Երկու օրվա արդյունքում պատկերը հետևյալն է՝ 
125 լուրից 32-ը
195 լուրից 33-ը։

Մի ուրիշ կայք էլ օգոստոսին էի նայել՝ 85-ից 27-ը պաշտոնական հաղորդագրություն էր։

Դիտարկումն առայժմ նախնական է, բայց պատկերը մոտավորապես այսպիսին է՝ օրվա լրահոսի 25-30 տոկոսը կազմում են պաշտոնական տեղեկություններն ու հաղորդագրությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել