Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ուղիղ համեմատական է պետության տնտեսության ճյուղերի զարգացմանը: 
Այս տեսանկյունից չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանն առաջնային խնդիր դիտարկի ՏՏ ոլորտի զարգացումը:

Չնայած պետք է նշենք, որ այն Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: Պետական մասշտբաով բազում ծրագրեր է իրականացվել, ուղղված ոլորտի զարգացմանը:

Պետք է առանձնացնենք հատկապես միջազգային կազկաերպություններից մեկի՝ Microsoft-ի մեծ ներդրումը այս ոլորտում: Կառավարությունն ու տեղեկատվական հսկա ընկերությունն արդեն տևական ժամանակ է ինչ համագործակցում են:

Կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Microsoft ընկերության փոխտնօրեն Վահե Թորոսյանը նշել է, որ ՀՀ-ի եւ Microsoft-ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումները նպաստել են Հայաստանում ՏՏ բնագավառում արձանագրվող շարունակական առաջընթացին: 
Թորոսյանը նաև նշել է, որ Microsoft-ը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունը եւ շարունակելու ներդրումները ՏՏ ոլորտում՝ նպաստելով մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Սա չափազանց կարևոր ձեռքբերում է Հայաստանի պես երկրի համար: Որպես արագ զարգացող ոլորտ, նմանատիպ կազմկերպությունների հետաքրքրությունը Հայաստանում լրացուցիչ անգամ խթան է հանդիսանում ոլորտի զարգացման համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել