Картинки по запросу ծխախոտԾխախոտ: Այս չարիքն ամենուր է և կարողանում է կառավարել մարդկանց: 
Հայաստանում շատ հեշտ է ծխախոտ ձեռք բերելը: Այս թույնի հանդեպ սեր ունեցող մարդկանց քանակն էլ գնալով աճում է: Մեր երկրում գրեթե չկան արգելքներ ծխախոտային հարցում, միգուցե դա էլ ծխողների բազմազանության պատճառ է հանդիսանում: Ծխախոտի վտանգն էլ, ծխողների քանակին համահունչ, բազմաթիվ է: 
Ծխում են ամենուր, հանգցնում են ամենուր, երբ ու ով ցանկանա: Եվ սրանից լուրջ հետևություններ կարելի է կազմել մարդկանց անլրջության մասին:

Այսօր նիկոտինային կախվածություն ունեցող մարդկանց թիվն ամբողջ աշխարհում արդեն գերազանցում է 1,5 միլիարդը:
Թե ներկայում, թե անցյալում ծխողների մոտ տեղի է ունենում գեների փոփոխություն, որոնք պատասխանատու են իմունիտետի, այդ թվում տղամարդու սերմնահեղուկի որակի համար: 
Կան մարդիկ, որոնք այլևս չեն ծխում, և նրաց օրգանիզմում վերանում են ծխելուց առաջացած վնասվածքները, սակայն կան մարդիկ, որոնց օրգանիզմի համակարգը թույլ չի տալիս վերականգնվել լիարժեք ձևով:
Ծխախոտների հանդեպ կիրքը-վնասակար տարրերքներից է, որը գաղտնիք չէ` իր բացասական ազդեցությունն ունի օրգանիզմի վրա, և հատկապես իգական սեռի ներկայացուցիչների: Բայց պետք է գիտակցել նաև այն, որ սա այդքան վտանգավոր չէ հենց կանանց համար, ինչքան նրանց ապագա երեխաների:
Ծխախոտի վնասն աղջիկների, օրիորդների և կանանց համար`
Մեծ է բորբոքային հիվանդությունների ռիսկը, որի հետևանքով նրանք կամ վիժում են, կամ երեխան ծնվում է մահացած: Երեխաների բեղմնավորումից 3 տարի առաջ ծխած ամեն ծխախոտը բացասական է ազդում նրանց վրա. նրանք ծնվում են զարգանալուն խանգառող և առաջնահերթ նեյրոհոգեբանական պաթոլոգիաներով, այդ թվում կարող է հնարավոր է ունենան արտներ:
Այսօր ծխախոտային կազմակերպությունները գովազդի միջոցով քարոզում են բարակ տեսակի (slims) քիչ վնասակար լինելը: Սակայն դրանք նույքան բացասական ազդեցություն ունեն, որքան և մնացած տեսակները: 
Ծխող կանանց մոտ առաջանում է հազ, ձայնի խռպոտություն, բերանից անդուր հոտ գալիս, մաշկը դառնում է թորշոմած, ատամները դեղնում են: Որպես կանոն նրանք շատ շուտ ծերանում են: Նրանց մոտ տեղի է ունենում վաղաժամկետ սեռական դիսֆունկցիա:

Այս ամենից ենթադրություն եմ կազմում, որ երեխաները պատասխան են տալիս մայրերի և հայրերի ծխախոտի հանդեպ թուլության համար: Որ վնաս հասցնելով մեր երեխաների երբեմն առողջությանը, երբեմն էլ կյանքին հարստացնում ենք ծխախոտ արտադրող կազմակերպություններին ու հնարավորություն տալիս նրանց երեխաներին անհոգ կյանքով ապրել…
Միգուցե որոշ սահմանափակումները կնվազեցնեն ծխողների քանակը Հայաստանում: Օրինակ` ծխախոտային հատուկ, հաշված խանութներ լինեին, այն էլ թանկ գներով, օրենքի միջոցով կտրականապես արգելվեր փակ վայրերում ծխելը, տարիքային սահմանափակումը վերանայվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել