Հիմա Լևոն Զուրաբյանը գիշեր-ցերեկ մտածում է. «Ա՛յ խուճապահար իշխանություններ, մի բան էր, բլթացրի, ի՞նչ մի վախեցաք, հա էլ բլթացնում ենք էլի: Ինչ մի խուճապի մատնվեցիք, խառնվեցիք իրար` դատախազություն, ոստիկանություն, 6-րդ գլխավոր վարչություն…
Էլ օյին ունեի՞ք գլխիս խաղալու, սխալվեցի, այդ մի բանն էլ Շողերի հետ չհամաձայնեցրի, առանց խորհրդակցելու ասացի ու… կրակն ընկա…
Լավ, մեկը չկա՞ր իմ կուսակից ընկերներից՝ ինձ ՀԱԿազդեր, ՀԱԿառակեր, ՀԱԿացուցեր և ի վերջո հասկացներ, որ կաշառքն ամենադժվար ապացուցվող հանցագործության տեսակներից է, եթե ձեռքին չես բռնել ու շատ հիմնավոր փաստարկներ ու վկաներ չունես, մի՛ բլթացրու, այ տղա…
Դա ընդամենը ՀԱԿաընկերական է, հակԱկան բարեկամներ… Պետք չէր նստատեղիս տակ ական դնել… Հաստատ տեղիս վրա աչք ունեք… Չէ՛, էս խմորն աչքիս շատ ջուր կտանի, Շողերն էլ չի փրկի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել