Սերբական և ալբանական լրատվական կայքերը տեղեկություն են հրապարակել, համաձայն որի՝ ալբանացիները երկու մլն եվրո են տվել հայկական կողմին` պարտության դիմաց: Լուրի իսկության մասին ոչինչ չասեմ, ավելի ճիշտ՝ չասեմ այն, ինչ մտածում եմ: Ուղղակի նշեմ, որ նման հրապարակումներից հետո մեր ֆեդերացիան գոնե պետք է դիմի ՈՒԵՖԱ-ին՝ հետաքննություն սկսելու խնդրանքով: Այն, որ մեր տղաները չէին խաղում, հաստատ է, բայց հաստատ է նաև այն, որ այս տարի մերոնք բացի երկու դեպքից ևս չէին խաղում, և ստացվում է՝ կարող է խնդիրը ֆուտբոլի ու վարպետության մեջ չի եղել ընդհանրապես: Այս լուրերի տարածումն ամեն դեպքում լուրջ հարված է մեր ֆուտբոլային դեռևս մնացած հեղինակությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել