Yn.am-ը գրում է.

Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի կենտրոնում Տ.Թամրազյանի ուղղությամբ կրակել է նույն գյուղի բնակիչ Գ.Պետրոսյանը՝ ձևավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով սպանության սպառնալիքներ տալով։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Հաղարծին գյուղում Տ.Թամրազյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ և շարժառիթը։ Մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին: Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի կենտրոնում Տ.Թամրազյանի ուղղությամբ կրակել է նույն գյուղի բնակիչ Գ.Պետրոսյանը՝ ձևավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով սպանության սպառնալիքներ տալով։ Կրակոցի հետևանքով Տ.Թամրազյանը մարմնական վնասվածք է ստացել ձախ ուսի շրջանում։ Քննությամբ պարզվել է, որ միջադեպը շարունակություն չի ունեցել մեկ այլ քաղաքացու միջամտության արդյունքում։ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Գ.Պետրոսյանը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հանդիսացող «ՏՕԶ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի հրացանն առգրավվել է։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 12.10.2015թ. Գ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել