Սարգիս Հովսեփյանի և, առհասարակ, հավաքականի մասին:
Երևի արդեն ֆուտբոլային կրքերը մի քիչ մեղմացել են, և ինձ համար գնդակահարություն չեն որոշի, ինչևիցե, պետք է ասեմ:
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց վատ խաղալ դեռևս Վարդան Մինասյանի հեռանալուց անմիջապես հետո, դա արդեն զգացվեց Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղի առաջին րոպեներից: Առհասարակ հավաքականն ուրիշ է, ակումբն՝ ուրիշ, սակայն իմ կարծիքով մեր տղաները չեն խաղում հենց մարզչի պատճառով, միգուցե Մինասյանի հետ աշխատելն ավելի հաճելի էր, քան մյուսիների, նույնիսկ իրենց խաղըկերոջ՝ Սարգիս Հովսեփյանի հետ: Չմոռանանք՝ ինչպես սկսեց հավաքականն իր ելույթները Շալանդի գլխավորությամբ, երբ մենք Շալանդյանին գրկաբաց ընդունեցինք: Շալանդի հեռանալուց հետո Սարգիս Հովսեփյանը նշանակվեց Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, ի՞նչ էր ուզում ՀՖՖ-ն դրանով անել (սա իմ կարծիքն է), շատ լավ հասկանալով, որ Հովսեփյանն առհասարակ մարզչական փորձ չունի հավաքականի հետ աշխատելու, բայց կար ընկերական մթնոլորտ ֆուտբոլիստների հետ, որն էլ չարդարացրեց սպասելիքներն ու արդյունքները, և Հովսեփյանի՝ հավաքականի հետ աշխատելու հնարավորությունը նրա համար զարգանալու տեղ էր, միևնույն է՝ արդեն հավաքականը հնարավորություն չուներ խմբից դուրս գալու, և միգուցե նրա այս փորձը հետագայում հայկական ֆուտբոլի զարգացմաը նպաստեր: Ինչևէ, ես նույնիսկ այսքան վատ իրավիճակում դրական բան եմ տեսնում, որ նրա փորձը կարող է պետք գալ հայկական ֆուտբոլի զարգացմանը, և առհասարակ չմոռանանք, որ նույնիսկ Սարգիս Հովսեփյանը մեզ բազմաթիվ անգամ ուրախացրել է խաղադաշտում, և նա օրինակ է հավաքականում հանդես եկող ցանկացած ֆուտբոլիստի համար, ու պետք չէ քար նետել նրա ուղղությամբ: Եվ ի վերջո, Սարգիս Հովսեփյանը լիներ Ազգային հավաքականի գլխավոր մարզչի ԺՊ, թե Յոահիմ Լյովը (չիմացողների համար ասեմ՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ, ում գլխավորությամբ Գերմանիան դարձավ Մունդիալ 2014-ի հաղթող), հավաքականն այլևս ջարդված էր և չէր կարող խմբից դուրս գալ: 
Հ.Գ. Մեր տղաներին ուղղակի պետք է այս խաղը հաղթել, որովհետև այս խաղը մեզ՝ երկրպագուներիս համար սկզբունքային խաղ էր: 
Հ.Գ. Մեկ է՝ ես 1996-ից դիտել, երկրպագել ու յուրաքանչյուրի խաղին հավատացել եմ մեր հավաքականի հաղթանակին և այդպես էլ շարունակելու եմ, և չի եղել որևէ դեպք, որ որևէ օտար ֆուտբոլիստի համար (կապ չունի նրա ճանաչված լինելու աստիճանը) գնամ մարզադաշտ, նրա համար կամ ներքուստ ցանկանամ, որ գոլ խփի մեր ընտրանուն, կամ, ասենք, փնովեմ, թերագնահատեմ մեր հավաքականին կամ ուրախանամ, որ մերոնց գոլ են խփում: Հավաքականին կամ սիրում են, կամ չեն սիրում, չի լինի, երբ նրանք լավ արդյունք են ցույց տալիս, ուրախանամ, իսկ վատի ժամանակ՝ քրֆեմ ու հեռանամ:
Ես սիրում եմ իմ հավաքականն ու հավատում եմ ու միշտ կերկրպագեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել