(Վստահ եմ՝ Կարեն Քոչարյանը կների ինձ, որ իրա միտքը գողացել եմ։)
Հարգելի՛ պարոն Պողոսյան 
Վստահ եմ, որ հիմա գրում եմ բազմաթիվ հայերի անունից: Ես պրակտիկ մարդ եմ ու չեմ սիրում նենց բաներ խնդրել, որոնց իրականացումը, վստահ եմ, որ անհնար է, դրա համար սենց թեթև բաների համար եմ գրում: 
Դուք (Ձեր ղեկավարած կառույցը էլի) ակտերը չմուծող վարորդների հաշվեհամարների վրա կալանք եք դնում (դե ասում են՝ օրենքի պահանջ ա դա, երևի ճիշտ են): 
Հիմա խնդրանքս.
Շատերն ունեն վարկեր, ապառիկներ ու նմանատիպ ամսական պարտադիր վճարներ և այդ գումարները հիմնականում պահում են հաշվեհամարների վրա (դե որ ձեռին չլինի, չծախսեն էլի)... Խնդրում եմ Ձեզ հանձնարարել Ձեր կառույցի աշխատակիցներին՝ կալանքի դնելուց առաջ բոլոր շահառուների գոնե զանգով տեղեկացնեն դրա մասին ու նշեն պատճառը: Սա կօգնի, որ համ մարդը շատ արագ արձագանքի ու վճարի, համ հանկարծակիի չգա: 
Կանխավ շնորհակալ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել