Օրերս կայացել է «ԱրմԹեքԿոնգրես 2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը: Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից կարելի է փաստել, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը:

Համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է նորանոր տեխնոլոգիաների տարածման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար: Նա նշել է նաև, որ Հայաստանում ներկայումս գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների այնպիսի կենտրոններ, ինչպիսին են «Սինոփսիս»-ը, «Մայքրոսոֆթ» ընկերությունը:

Գործադիրի ղեկավարն իր խոսքում նշել է նաև, որ շատ է կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կադրերի պատրաստումը, և վերջին տարիներին ստեղծվել են համապատասխան ուսումնական կենտրոններ որակյալ մասնագետների պատրաստման համար:

ՏՏ ոլորտի զարգացումը շատ կարևոր է ցանկացած երկրի տնտեսության կայունացման ու զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել