Շաբաթներ առաջ BlogNews-ի ֆեյսբուքյան էջում հայտնվեց անստորագիր մի լուսանկար, որում զոհված ազատամարտիկների զավակներն իրենց ձեռքերում պահում էին իրենց հերոս հայրերի լուսանկարները։ Առաջնորդվելով հեղինակային իրավունքների պահպանման կարևորագույն սկզբունքով և ընդունելով լուսանկարն առանց հեղինակի անունը նշելու հրապարակելու հարցում մեր սխալը՝ հայցում ենք հեղինակի ներողամտությունն ու որպես փոխհատուցում հրապարակում մեծ հետաքրքրություն առաջացրած լուսանկարի ողջ պատմությունը։  
Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Գերման Ավագյանն է, ով իր ֆոտոպատմությունը մակագրել է այսպես՝ «Ծնված մահից հետո»։
Ամբողջական ֆոտոշարքին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել