1989թ. դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է աղետների նվազեցման 1989-1999 տասնամյակի յուրաքանչյուր հոկտեմբերի երկրորդ շաբաթը նշել որպես աղետների նվազեցման միջազգային օր: Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային ռազմավարությունը, նախ և առաջ, նպատակ է հետապնդում լայն հասարակայնությանը տեղյակ պահել կանխման խնդրի կարևորության մասին և բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության և այն համայնքների շրջանում, որոնք առավել հակված են տարերային, բնապահպանական և տեխնոգեն աղետների զոհ դառնալ, տեղեկացնել վտանգների` աղետի վերածվելը կանխելու հասանելի միջոցների մասին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն 2004 թվականին արձանագրված բնական աղետների` երկրաշարժի, ցիկլոնի, ջրհեղեղի ու երաշտի զոհ է դարձել 250 հազար մարդ։ Սա երեք անգամ գերազանցում է 2003 և գրեթե տասն անգամ՝ 2002 թվականի ցուցանիշը։ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի վկայակոչմամբ` ներկայացված թիվը երեք անգամ գերազանցում է 1994-2003թթ. տարեկան միջին ցուցանիշը։ Միջին հաշվով` աշխարհում օրական 184 մարդ է զոհ գնում բնական աղետներին։ Ենթադրաբար, աշխարհի ուրբանիզացման հետևանքով այդ թիվը մեծանալու միտում է դրսևորելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել