Գիտակցությունը գիտակցված կեցությունն է: Մարդիկ ինչպես ապրում են, այնպես էլ գիտակցում և մտածում են:
Կյանքը շատ դժվար է փոխել՝ միայն այլ կերպ մտածելով:
Հարկավոր է սկսել այլ կերպ գործել, այլ կերպ վարվել, այլ կերպ ապրել: Դրա արդյունքում մյուսների մտածելակերպը կփոխվի ավելի շուտ, քան սովորելով, քննարկումներ անելով, քարոզելով, համոզելով և այլն:

Բայց մենք դժվարանում ենք այլ կերպ գործել, քանի որ հանրային կարծիքի, կարծատիպերի, ավանդական պատկերացումների ազդեցության տակ ենք և այնքան անհատականություններ չենք, որ յուրահատուկ կերպով գործենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել