Թուրքիայում քանի մոտենան ընտրությունները, այնքան կսրվի ներքաղաքական կյանքը, իսկ քաղաքական կյանքի սրումը հաստատ կբերի ռազմական առճակատման սրացմանը: Չի բացառվում, որ ընտրությունները չեղյալ համարվեն երկրի հարավարևելյան շրջաններում, քանի որ քրդամետ կուսակցությունները հենց այստեղից են տանում 100 տոկոսանոց ձայներ: Իսկ չեղյալ համարելու համար հաստատ կստեղծվեն բավարար հիմքեր, ասենք՝ տեղամասերի վրա զինված հարձակման բեմականացում: Ես Թուրքիայի համար ավելի վատ շրջան կանխատեսում եմ հենց ընտրություններից հետո: Այստեղ միանշանակ կձևավորվեն ինքնավարություններ, այլ տարբերակ չեմ տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել