Իդի Ամին Դադա (1925 – 2003), ուգանդացի պետական և ռազմական գործիչ, Ուգանդայի Հանրապետության 3-րդ նախագահը 1971-1979 թվականներին։
Ծնվել է 1925թ. Կոկոբոյում։ 1946 թվականին զորակոչվել է Մեծ Բրիտանիայի աֆրիկյան գաղութային զորախումբ։ 1970 թվականին Ամինը հեղաշրջում է իրականացնում, իշխանությունից հեռացնում երկրի գործող առաջնորդ Միլթոն Օբոտեին և ինքնահռչակվում որպես նախագահ՝ աթոռին մնալով մինչև 1979 թվականը։
Ամինի նախագահության տարիներն ուղեկցվել են մարդու իրավունքների ոտնահարմամբ, քաղաքական հալածանքներով, էթնիկական զտումներով, արտադատական սպանություններով, ընտանեվարությամբ, կոռուպցիայով, ինչպես նաև թերի ներտնտեսական կառավարմամբ։ Ըստ միջազգային դիտորդների և մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակների դիտարկումների՝ ամինյան ռեժիմի ընթացքում սպանված մարդկանց թվաքանակը տատանվում է 100.000-ից մինչև 500.000-ը։
Նախագահի աթոռից 1979 թվականին հեռացվելուց հետո Ամինն ապաստանում է Լիբիայում, իսկ ավելի ուշ՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ էլ վախճանվեց 2003 թվականի օգոստոսի 16-ին։ Հայտնի է նաև Մարդակեր մականվամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել