Նախորդ տարում ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա գարեջուր» արտադրող «Երևանի գարեջուր» գործարանում հարկային մարմիններն անցկացրել էին ստուգումներ, որի արդյունքում Հակոբյանը տուգանվել էր 653.6 մլն դրամ, որը համարժեք է 1.5 միլիոն դոլարին:

Այնուամենայնիվ, թվի հետ համաձայն չէր պատգամավորը, և վերջինս դատի էր տվել հարկային մարմնին: Արդյունքում դատարանը հայտը բավարարել էր, և Հակոբյանը շահել էր: Արդյունքում, կործանման եզրին կանգնած գործարանը փրկվել էր, և պատգամավորն ազատվել էր 1.5 մլն դոլար հարկային պարտավորությունից:

Սա, թերևս, բավականին լավ օրինակ է մյուս գործարարների համար: Մասնավորապես, եթե այս կամ այն բիզնեսմենը կասկածներ ունի հարկային մարմինների գործունեության և քայլերի մեջ, կարող են դիմել դատարան: Դա կարող է արդյունավետ լինել: 
Նկատենք, որ Հակոբ Հակոբյանի դեպքը ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել