Հայաստանի և Իրանի միջև վերջինիս նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո տնտեսական կապերն ամրապնդվում են: Ինչպես ասում են՝ եկել է բերքը հավաքելու ժամանակը: Պատժամիջոցների վերացումից հետո ստեղծվել են նպաստավոր պայմաններ Իրանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար:

Երկու երկրների միջև առկա հարաբերությունների խթան կարելի է համարել Իրանի վարչապետի գալիք այցը Հայաստան: Ի դեպ, Իրանի ներկայացուցչին հրավիրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացի ներկա ծրագրերից, սպասվում է, որ շուտով մեկնարկելու է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը։ Ներկայումս իրենց լուծումն են ստացել Մեղրի և Ագարակ համայնքների գազաֆիկացման հետ կապված խնդիրները: 
Իհարկե, իրանական կողմի այցը փաստում է Հայաստանի տնտեսական կարևորության մասին: Մեր գլխավոր խաղաքարտերից մեկը հենց ԵԱՏՄ-ն է, որի շուկան բավական գայթակղիչ է Իրանի համար, իսկ Հայաստանը կարող է հանդիսանալ որպես վերը նշված շուկայի կամուրջ:

Այդ մասին ակնարկեց ծովամթերք արտահանողների միության նախագահը։ Ակնկալվում է իրանական ծովամթերքը Հայաստանում վերամշակել և արտահանել նոր տնտեսական տարածքի անդամ այլ երկրներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել