Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանին կարելի է ընդհանուր առմամբ գնահատել դրական։ Ինչ խոսք, վիճելի կետերը հարցազրույցում շատ են, բայց ողջունելի է այն հանգամանքը, որ ի տարբերության նախկին ժամանակների ու կառավարությունների՝ սա նախադեպ է, երբ վարչապետը հաշվի է նստում մարդկանց տեղեկացված լինելու իրավունքի հետ ու անուղղակի քննարկման հնարավորություն է տալիս։

Բացի դրանից, դրական էր նաև այն, որ Աբրահամյանը ոչ թե Նարեկացուց էր պատմում, ինչպես ոմանք, այլ բերում էր ինչ-որ ավելի ռեալ հիմնավորումներ, թվեր, փաստարկներ ու խոսում էր ակնկալվող կոնկրետ արդյունքների մասին, այլ ոչ թե Նյու Վասյուկի կառուցելու տիեզերական պլանների մասին։

Սա ողջունելի է ու պետք է խրախուսել։ Կարծում եմ, որ ժողովուրդ-Կառավարություն փոխգործակցությունը պետք է սկսել հենց այսպիսի քայլերից, երբ Կառավարությունն արտահայտում է իր դիրքորոշումը, պատասխանում է մտահոգություններին, բերում է փաստարկներ, որովհետև սա պարտադիր նախապայման է առողջ քննարկման ու քննադատություն մթնոլորտ ունենալու համար։ Ցանկալի կլիներ, որպեսզի նման հարցազրույցները չկրեին եզակի բնույթ, այլ ունենային պարբերականություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել