ՄԻԱԿ քարտուղար

Իմ խորին համոզմամբ, ով էլ առաջադրվի նախագահի թեկանածու, այդ քայլով նպաստելու է ներկայացուցչական ժողովրդավարությանն ու քաղաքական մրցակցությանը: Այլ հարց է, թե գաղափարական ինչ առաջնահերթություններով է տվյալ թեկնածուն մտնելու ընտրապայքարի մեջ և առհասարակ ում քաղաքական պահանջմունքներն է բավարարելու: Մյուս հարցադրումը պակաս էական չէ. մեր հասարակության մեծամասնությունը, թեկուզ երկրորդ պլանով այդ հավանական թեկնածուին/ներին, արդյոք տեսնո՞ւմ է նախագահի պաշտոնում: Սրանք հարցադրումներ են, որոնք այսօր խիստ հռետորական են հնչում, բայց սա ամենևին չի նշանակում, որ վաղը ընտրողները իրենց ընտրությունը կատարելու են դրանք շրջանցելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել