Ազատամարտիկ

Ազատամարտիկ, իր կամ բարեկամ ժողովրդի ազատության, երկրի անկախության համար մարտնչող գաղափարապես հասուն անձ, ում համար ժողովրդի և երկրի անկախությունը բարձրագույն արժեքներից է։ Ազատամարտիկները պատրաստ են անգամ իրենց կյանքի գնով պայքարի ելնել՝ հանուն իրենց ժողովրդի հարատև ապագայի։ Հայ ազգի պատմության էջերում մշտապես կարելի է հանդիպել ազատամարտիկների հերոսական արարքների, սխրագործությունների։

Ազատամարտիկները մեծ դեր են ունեցել Արցախի մեծ մասի ազատագրման գործում։ Արցախյան պատերազմի ամբողջ ժամանակահատվածում նրանք են եղել հաղթանակի շարժիչ ուժը։

Արցախյան պատերազմում թրծված ազատամարտիկներից բաղկացած ջոկատների հիմքի վրա ստեղծվեց Հայկական բանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել