Փաստորեն, երկրորդ անգամ էի թատրոնում «Համլետ» նայում: Ու երկուսն էլ հայֆեստի շրջանակներում:

Առաջինը Մարկուս Ցոների «ՀաՀամլետ» ներկայացնումն էր: Կատարյալ, հզորության հասնող ցինիզմ ու ջրիկություն: Նույն թատերական զույգը հետո մի հատ էլ «Ոդիսականը» բերեց Հայաստան, բայց ողբերգական, հզոր, հանճարեղ, ամենա-ամենա Շեքսպիրի ամենա-Համլետի անսպասելի անլրջությունը տեղ չէր թողել ուրիշ թեմաների համար, ու արդեն էդքան թույն չէր:

Երկրորդն էսօր էր, Լոնդոնի «Գլոբ» թատրոնի «Համլետը»:
Ահագին լավն էր, որ՛տև հիմնականում էլի առանց պաթոսի էր, անմիջական: Հաճելիորեն զարմացրեց Համլետը՝ ոչ թե ազնվագույն ու պաթետիկ ողբերգական կերպար էր (Վիսոցկուն ինչքան էլ սիրեմ, իր Համլետը չեմ սիրում), այլ մի քիչ հիստերիկ, տեղ-տեղ փսլնքոտ, մոլորված, խեղճացած, անճար: Չգիտեմ, լավ էր կերպարը ստացվել: Նոր տեսք էր տվել Համլետին, բայց էս կողմ էն կողմ չէր գնացել, ոնց որ ուղղակի մտքովդ անցած չլիներ, որ Համլետը սենց էլ կարող է լինել:

Ասածս ինչ՝ էդ Հայֆեստը շատ կարգին ու ստացված բան է: Ափսոս, էս տարի իրենց մեյլ լիստի մեջ չկայի, ուշ իմացա: Ուշը ո՞րն ա, վերջին օրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել