Իսկ Երևանը ինձ շատ էլ դուր է գալիս։ Աղբը ժամանակին հեռացնեն, պիկ ժամերին մի քիչ տրանսպորտի հարցը կարգավորեն, ջուր լինի, ուրիշ էլ ի՞նչ խնդիր կա։ Եթե կա, գրեք, բայց անկեղծ ու հիմնավորված։

Իսկ ի՞նչ պիտի լիներ Հայաստանի մասշտաբներով մեգապոլիսում՝ ֆուտբոլի տասնյակ դաշտե՞ր քաղաքի կենտրոնում, հեծանիվ քշելու կիլոմետրեր ձգվող ուղինե՞ր, թե՞ թավ անտառներ՝ սկյուռիկներով ու աղվեսներով։ Ես էլ կուզենայի, որ այդպես լիներ, բայց այդ դեպքում, հարգելի ընկերներ, ես և դուք պետք է ապրեինք լավագույն դեպքում Չարենցավանում ու հարակից շրջաններում (Չարենցավանի օրինակը բերում եմ՝ նկատի ունենալով միայն հեռավորությունը)։

Հա, մի բան էլ, ու Երևանի տոնը անպայման պետք է նշել, մի տարի ճոխ կլինի, մի տարի՝ համեստ, ուրիշ հարց է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել