Ըստ մոդայի` էսօր պետքա Երևանի մասին սրտաճմլիկ ստատուս գրել: Չգիտես`ինչու, բոլորն էսօր հիշում են Երևանի զարմանահրաշ կոլորիտի, հոգու, սրտի ու գեղեցկության մասին:
Ես երևանցի չեմ, բայց ապրում եմ Երևանում ու էսօր` Երևանի տոնի կապակցությամբ հատկապես մտածում եմ մայրաքաղաքի կանաչազուրկ ու ասֆալտի մեջ կորած փողոցների մասին, որոնք ամռանը շոգեխաշում են գյուղերից եկած ու կենտրոնի բնակիչ դարձած գլամուր զանգվածին: 
Մտածում եմ Երևանի կենտրոնում աղբամանների սակավության, երկար չոլկաներով ու կարճ ուղեղներով ոսկի երիտասարդների, զզվելիության աստիճան քսված ու անբարոյականի տպավորություն թողնող, առավոտից իրիկուն Одноклассники-ում «Պաչիկ» խաղացող «հալալ կաթնակեր» աղջիկների մասին, որոնք իրենց խոսքն ապացուցելու համար «հոր արևով» են երդվում: Հիշում եմ ճանապարհի 2-րդ գծից 1-ին գիծ թռնող գազելների, կանգառները կաթվածահար անող անխիղճ տաքսիների, վարելու ընթացքում իրար հայհոյող ու սիգնալ տվող վարորդների, պլաստիկից սուրճի բաժակը խոտերի մեջ թաքցնող, սիգարետի դատարկ տուփը X-5-ի պատուհանից Աբովյան փողոցի վրա նետող, արևածաղիկը գետնին թքող կամ ուղղակի գետնին թքող մարդկանց մասին ու չեմ հասկանում, թե ինչում է կայանում Երևանի կոլորիտը: 
Բայց մեկա, ես սիրում եմ էն մարդկանց, ում շնորհիվ էս ամենը հնարավորա լինում հանդուրժել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել