Բաղադրիչներ

կարտոֆիլ – 5 հատ
ձու – 2 հատ
պաքսիմատ – 100գր
պանիր – 100գր
ալյուր – 2-3 ճ/գդ
ձիթայուղ – 100գր
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

  • Մաքրում, լվանում, խաշում ենք կարտոֆիլը, ապա անցկացնում քերիչով կամ աղում մսաղացով: Ավելացնում ենք ձուն, աղը, սև պղպեղը, ալյուրը ու խառնում ենք ստացված զանգվածը:
    kartofilayin-dzoxikner-2
  • Կտրատում ենք պանիրը երկար ուղանկյունիներով:
    kartofilayin-dzoxikner-4
  • Թաց ձեռքերով կարտոֆիլային խյուսից պատրաստում ենք  ձողիկներ, մեջտեղը դնում մեկական պանրի կտոր ու թաթախում պաքսիմատի մեջ: Ստացված ձողիկները տապակում ենք բոլոր կողմերից ձիթայուղի մեջ մինչև պաքսիմատի ոսկեգույն դառնալը:
    Եվ մեր համեղ ձողիկները պատրաստ են:
    kartofilayin-dzoxikner-5

Կարտոֆիլային ձողիկները կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում Ձեր նախընտրած սոուսով :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել