Картинки по запросу տարոն մարգարյանՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ,


շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս և, ընդհանրապես, համայն աշխարհի հայությանը՝ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2797-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք ուրախությամբ կարող ենք փաստել, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր հնամենի մայրաքաղաքն աշխարհին ներկայանում է որպես կայուն զարգացման ուղով ընթացող ժամանակակից քաղաք, որը յուրաքանչյուր տարի առաջընթաց է արձանագրում տնտեսության գրեթեբոլոր ոլորտներում: 
Մայրաքաղաքի կյանքում օրեցօր տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումներն ակնհայտ են: Դրանք նոր մտահղացումներ են, որոնք կոնկրետանում են որպես իրականացված ծրագիր կամ միջոցառում: Դրանցից շատերը երևանցու համար դառնում են հոգեհարազատ, ապա և՝ ավանդական ու ամենամյա։ 
«Էրեբունի-Երևանն» այս տարի էլ է մեկտեղում մեզ և աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին՝ հրաշալի առիթ դառնալով է՛լ ավելի ամրապնդելու մեր կապն ու հպարտանալու կայացած մայրաքաղաքով: 
Այս օրը նաև միմյանց նկատմամբ բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու և այդ ամենն անկեղծորեն մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հրաշալի առիթ է՝ այն համոզմամբ, որ սիրով ու հոգատար վերաբերմունքով այսուհետ և՛ս շարունակելու ենք շենացնել մեր ջերմ ու բարի քաղաքը: 
Կրկին շնորհավորենք միմյանց, մեկս մյուսին փոխանցենք մեր սերն ու ջերմությունը և յուրաքանչյուրս ասենք ՝ 
Շնորհավո՛ր տոնդ, իմ ջերմ ու բարի քաղաք:
Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել