ԱՄՆ-ի խաղատներով հարուստ Լաս-Վեգաս քաղաքում հոկտեմբերի 8-ից մեկնարկել է «Millionaire Chess» անվանումով շախմատի 2 միջազգային ներկայացուցչական 2-րդ փառատոնը, որի ընդհանուր մրցանակային հիմնադրամը … 1միլիոն դոլար է:
Այստեղ 8 խմբերի մրցաշարերի մասնակիցները վիճարկում են հաթողին: 264 հազար դոլար մրցանակային հիմնադրամով փառատոնի գլխավոր մրցաշարում «միլիոնատեր» դառնալու ցանկություն հայտնած 44 երկրի 184 շախմատիստներից 58-ը գրոսմայստեր է, 28-ը՝ միջազգային, իսկ 31-ն էլ՝ ՖԻԴԵ-ի վարպետ: 
Մրցաշարի մասնակիցների մեկնարկային ցուցակը գլխավորում են ԱՄՆ ներկայացնող առավել բարձր անհատական բարձր անհատական վարկանիշ ունեցող 3 հռչակավոր գրոսմայստերներ՝ Հիկարու Նակամուրան (2814), Ֆաբիանո Կարուանան (2808) և Վեսլի Սոն (2773): 
Հայասաանն այս ստուգատեսում ներկայացնում են միջազգային վարպետ Դավիթ Կարաթորոսյանը, և ՖԻԴԵ-ի վարպետներ՝ Աղասի Ինանցն ու Վահրամ Մեջլումյանը: 
Փառատոնի գլխավոր մրցաշարում հանդես են գալիս նաև ԱՄՆ-ում բավական հայտնի հայազգի 2 շախմատիստներ՝ երկրի ամենակրստեր գրոսմայստեր, շախմատաային հրաշամանուկ համարվող, 14-ամյա Սամվել Սևյանն ու 2014թ տղամարդկանց ԱՄՆ-ի փոխչեմպիոն, ԱՄՆ- ազգային հավաքականի անդամ, նախկին երևանցի, 32-ամյա գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: 
Անցկացված 4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գխավորում են 100 տոկոսանոց արդյունք ունեցող 4 շախմատիստներ՝ վիետնամցի Լիեմ Քուան Լին, չինացի Յանգի Յուն, Կանադան ներկայացնող նախկին ռուսաստանցի Եվգենի Բարեևն ու ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլին: Հակոբյանն ու Սևյանն առայժմ վաստակել են 2,5, Կարաթորոսյանը՝ 2, Ինանցը՝ 1, իսկ Մեժումյանը դեռ իր օգտին միավոր չի կարողացել գրանցել: 
Նկատենք, որ մրցաշարի հայազգի մասնակիցներից առավել հաջողը մեկնարկել էր ԱՄՆ-ի շախմատի ծագող աստղ Սամվել Սևյանն, ով 3 տուրից հետո իր ակտիվում 2,5 միավոր էր գրանցել, սակայն 4-րդ տուրում նա սևերով զիջեց ստուգատեսի էլո ֆավորիտ Նակամուրային:

Այսօր կայանալու են 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները: 
Սևյանը 5-րդ տուրում սպիտակներով մրցելու է իսրայելցի Իգոր Սորկինի, իսկ Հակոբյանն էլ՝ սևերով միջազգային վարպետ, վրացի Զուրաբ Ջավախաձեի հետ: 
Նկատենք,որ փառատոնի գլխավոր մրցաշարում մրցանակային են 1-20-րդ տեղերը: Սյսպես, հաղթողին բաժին կհասնի 100հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 50հազար,3-րդին՝ 25հազար, 4-րդին՝ 16հազար, 5-րդին՝ 10հազար, 6-րդին՝ 8 հազար, 7-10-րդ տեղերը գրովողներին՝ 5 հազարական,իսկ 11-20-րդ հորզոնականներ ում հանգրվանծաներին՝ 3500-ական դոլար պարգևավաար: 
Շվեյցարկան մրցակարգով՝ 9տուրով ընթացող այս ստուգատեսի հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 12-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել